Հասարակություն

ԱՄՆ-ն Հայաստանին և Արցախին մոտ 47 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի

ԱՄՆ-ն Հայաստանին և Արցախին մոտ 47 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը 2022 ֆինանսական տարվա շրջանակում համաձայնել են 45 միլիոն դոլար օգնություն հատկացնել Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին՝ ականազերծման համար: Հատկացումների ընդհանուր միջոցառումը նաև պահանջում է զեկույց, որը կգնահատի հարավկովկասյան որևէ երկրի կողմից Արցախի դեմ նոր հարձակումների հնարավորությունը և լրացուցիչ վերահսկողություն, թե ինչպես են օգտագործվում Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող միջոցները: