ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է հղիության արհեստական ընդհատման իրավունքը
Հասարակություն
25 Հունիսի 2022, 14:06
Նախօրեին ԱՄՆ Գերագույն դատարանը պատմական որոշում է կայացրել` չեղարկելով հղիության արհեստական ընդհատման իրավունքի մասին օրենքը, ինչը երկրում բողոքի ալիք է հասունացրել։
ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենը հրապարակավ խստորեն դատապարտել է Գերագույն դատարանի որոշումը` դա համարելով մեծ հարված ԱՄՆ ժողովրդավարությանն ու կանանց իրավունքների պաշտպանությանը։ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նույնպես հանդես է եկել հանդիմանանքի հայտարարությամբ։ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության առաջնորդները օրենսդիր մարմնում` Նենսի Փելոսիի գլխավորությամբ, նույնպես քննադատել են որոշումը։
Ըստ այդ որոշման` հղիության արհեստական ընդհատման արգելքի հարցն այլևս նահանգային տիրույթում է և յուրաքանչյուր նահանգ ինքն է որոշելու` թույլ տալ կանանց հղիության արհեստական ընդհատում իրականացնել, թե ոչ։ ԱՄՆ-ում կան 20-ից ավելի նահանգներ, որոնք արգելել են հղիության արհեստական ընդհատումը։ Որոշումը սպառնում է նոր պառակտում և խնդիրներ ստեղծել ԱՄՆ հանրության ներսում։
Հետևեք մեզ Telegram-ում