Հասարակություն

Մեկ օրում հայտնաբերվել է 5 հետախուզվող

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 8, ծանր վիրավորանքի՝ 6, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, խուլիգանության, գույքը դիտավորությամբ վնասելու և ծեծի՝ 2-ական, սպանության, անձնական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության, փաստաթղթի կեղծիքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, խոշտանգման, պետական սահմանն ապօրինի հատելու և հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: