Հասարակություն

Ստեփանակերտում շարունակվում են փողոցների բարեկարգման աշխատանքները

Իրականացվող ծրագրով բարեկարգման աշխատանքներ են ընթանում Ստեփանակերտի Աշոտ Հովհաննիսյան, Մարիետտա Շահինյան, Հովհաննես Շիրազի և Արսեն Ամիրյան փողոցներում։
 
Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են՝ նշված փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 1,5 կմ։
 
Ներկայումս իրականացվում են Հովհաննես Շիրազի փողոցի հենապատերի կառուցման աշխատանքները։

Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո՝ առաջիկա ամսին, կմեկնարկի փողոցների ասֆալտապատումը։