Հասարակություն

Երևան-Երասխ ճանապարհին «Ֆորդ Տրանզիտը» մահացու վրաերթի է ենթարկել անվադողը փոխող 24-ամյա երտասարդին

Ապրիլի 23-ին՝ ժամը 01.00-ի սահմանում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճամփեզրին կայանված «Ֆորդ Տրանզիտի» անվադողը փոխող 24-ամյա Միրզա Ավդալյանին, որը տեղում մահացել է: Այս մասին  հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Կատարվում է նախաքննություն: