Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ծրագրային խնդիրն այսօր առավոտվանից լուծվել է։ Այս մասին Radar Armenia-ին հայտնեց Արդարադատության նախարարության խոսնակ Մարիամ Մելքումյանը։
Խնդիրն առաջացել էր ապրիլի18-ին, ինչի պատճառով հնարավոր չի եղել իրականացնել ամուսնությունների գրանցում ու ծննդյան վկայականների տրամադրում։
Երեկ՝ օրվա ընթացքում, կատարվել են վերականգնման աշխատանքները։ Այսօր բոլոր ծառայությունները հասանելի են։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ խնդիրներ էին առաջացել՝ ՊԵԿ էլեկտրոնային համակարգի հետ կապված, ինչը ևս որոշ ժամանակ անց կարգավորվել էր: