Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս տարի կանխատեսում է համաշխարհային առևտրի աճի դանդաղում՝ նախկինում ակնկալվող 4,7%-ից մինչև 2,4-3%։ Բացի այդ, կազմակերպության փորձագետների կարծիքով, այս ճգնաժամը կարող է հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի 0,7-1,3 տոկոսային կետով նվազմանը, այդպիսով՝ աճը կկազմի 3,1-3,7%:
Ըստ նրանց՝ առևտրի և արտադրանքի ծավալի կրճատումն, ամենայն հավանականությամբ, կզգա ամբողջ աշխարհի բնակչությունը՝ կապված «պարենի և էներգակիրների գների բարձրացման, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից արտահանվող ապրանքների առկայության նվազման հետ»։ Միաժամանակ, ցածր եկամուտ ունեցող երկրները գտնվում են «մեծ ռիսկի տակ», քանի որ դրանք սննդի վրա ծախսում են իրենց եկամտի ավելի մեծ մասնաբաժինը, քան հարուստ երկրները։ «Սա կարող է ազդել քաղաքական կայունության վրա»,- զգուշացրել են փորձագետները։