Հասարակություն

Քննարկվել են հոգեկան առողջության խնդիրները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով ստեղծված Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքային խումբը հերթական քննարկումն է անցկացրել: Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
«Խմբի անդամները հստակեցրել են կարճաժակետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրերը, ժամկետները, խնդիրների լուծման առկա և պոտենցիալ հնարավորությունները:
 
Ընդգծվել են նաև ծրագրերի մշտադիտարկման և հաշվետվողականության նշանակությունն ու գործիքակազմը:
 
Հիշեցնենք, որ աշխատանքային խումբը ստեղծվել է հոգեկան առողջության պահպանման ոլորտում մինչ օրս առկա բացերը վերհանելու և դրանց լուծումներ տալու նպատակով»,- նշված է գրառման մեջ: