Հասարակություն

ՀՀ դատական համակարգն ամենաանկախն է ճանաչվել Արևելյան գործընկերության երկրների շրջանում

ՀՀ ԲԴԽ-ն տեղեկացրել է, որ հրապարակվել է Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման 2020-2021 թվականների ինդեքսը, որը, ի թիվս այլնի, ներառում է նաև դատական իշխանության անկախության գնահատումը:

Հրապարկված արդյունքների համաձայն՝ Հայաստանն առաջատարն է վեց երկրների շրջանում՝ Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս և Ադրբեջան: