Հասարակություն

Հաշվեհամարից գումար հափշտակած կինը հայտնաբերվել է

Ոստիկանության Վաղարշապատի բաժին մի քաղաքացուց դիմում էր ստացվել, որ իր բանկային քարտից անհայտ պայմաններում ելք է արվել 462 000 դրամ:

Դիմումի քննարկման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փետրվարի 25-ին քաղաքացու բանկային քարտից մի կայքի հաշվեհամարին փոխանցելու միջոցով նշված գումարը հափշտակել է երևանցի 30-ամյա մի կին: Մարտի 24-ին նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: