«Արմենիա» ավիաընկերությունը մարտի 24-ից ապրիլի 15-ը չեղարկել է Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերը եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով:
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «NGT930/929 Երևան-Մոսկվա-Երևան չվերթերը իրականացվելու են ըստ ժամանակացույցի։ Այժմ վարվում են բանակցություններ և տարվում են աշխատանքներ այլընտրանքային լուծումներ գտնելու համար։ Լրացուցիչ տեղեկությունը պարբերաբար կթարմացվի։ Շնորհակալություն ըմբռնման համար»։