Հասարակություն

Գողացված ոչխարներից հինգը հայտնաբերվել է, մեկը՝ փախել

Գողացված ոչխարներից հինգը հայտնաբերվել է, մեկը՝ փախել

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է՝ Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում գողություն են արել: Մարտի 19-ին, ժամը 10.15-ին, Օշական գյուղում նրանք կանգնեցրին «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: 27-ամյա վարորդը Էջմիածնի բնակիչ էր, ուղևորը հենց օշականցի էր՝ 17 տարեկան: Մեքենայում կար ևս մեկ շնչավոր. բոլորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Աշտարակի բաժին:

Ոստիկանությունում պարզվեց հետևյալը։ Նրանք մարտի 17-ի գիշերը Օշականում տարբեր մեքենաներից գողացել էին մարտկոցներ, իսկ մարտի լույս 19-ի գիշերը՝ վեց գլուխ ոչխար, որոնցից մեկը մեքենայում էր:

Հետագա միջոցառումներով մարտկոցները հայտնաբերվել են մետաղների ընդունման կետերից: Ճշտվել է նաև ոչխարների տիրոջ ինքնությունը. նրանից ընդունվել է հաղորդում:

Ոչխարները հայտնաբերվել են էջմիածինցի երիտասարդի տան բակում, բայց՝ միայն չորսը: Ըստ երիտասարդների` վեցերորդ ոչխարը փախել էր։

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական