Փոփոխություններ են սահմանվել ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում
Հասարակություն
18 Մարտի 2022, 10:10
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թ. մարտի 3-ից ուժի մեջ է մտել ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» 2022 թ. փետրվարի 9-ին ընդունված օրենքը, որով փոփոխություններ են սահմանվել նաև ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում:
Ըստ ԿԳՄՍ-ի՝ «Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ այն ուսուցիչների համար, որոնք դիմել են մինչև 2022 թ. մարտի 2-ը ներառյալ, տարակարգի շնորհման գործընթացը կիրականացվի մինչ այդ պահը գործող ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված կարգավորումներով:
Հարկ է նշել, որ ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» 2022 թ. փետրվարի 9-ին ՀՕ-35-Ն օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝ մարտի 3-ից սկսած, տարակարգի շնորհման գործընթացը կիրականացվի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից օրենքով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունելուց հետո, որով կսահմանվեն տարակարգի շնորհման համար ուսուցչի մասնագիտական չափանիշները»:
Հետևեք մեզ Telegram-ում