Գյումրու ավագանին հերթական նիստին հավանության է արժանացրել «Գյումրի ավտոբուս» փակ բաժենտիրական ընկերություն ստեղծելու, կանոնադրություն ու հաստիքացուցակ հաստատելու օրակարգային հարցը։
«Գյումրի ավտոբուս» ՓԲԸ ընկերություն ստեղծելու, կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին որոշման ընդունումը պայմանավորված է Գյումրու ներհամայնքային երթուղիները սպասարկող շարժակազմը արդիականացնելու նպատակով: Սա նշանակում է, որ այսուհետ գծատեր հասկացողություն չի լինելու, երթուղային ցանցը սպասարկելու է նորաստեղծ «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն։
Ըստ նոր հաստիքացուցակի՝ ընկերությունն ունենալու է 170 վարորդ՝ ամսական 200հզր․ դրամ աշխատավարձով: Տնօրենի աշխատավարձը կազմելու է 250հզր․ դրամ, հավաքակայանի վարիչինը՝ 210հզր, մնացած շուրջ 2 տասնյակից ավել աշխատողների աշխատավարձը 100 հզր․ դրամը գերազանցելու է: