Շիրակի մարզում երկրաշարժից փլուզման ահազանգեր չեն եղել
Հասարակություն
14 Փետրվարի 2022, 10:53
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ երեկ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարզում փլուզման ահազանգեր չեն եղել։ Նրա խոսքով եղել է միայն քարաթափման դեպք. «Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում: Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում»։
Իսկ ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօրվանից նախարարության սեյսմիկ պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։