Հասարակություն

Առողջապահական համակարգի զարգացման մեջ կանանց դերն ակներև է. Ավանեսյան

Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանի ուղերձում ասված է. «Սիրելի՛ կանայք և աղջիկներ,  ջերմորեն շնորհավորում եմ գեղեցիկ տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, մասնագիտական առաջընթաց, երազանքների իրագործում։

Համոզված եմ, որ մեր` կանանց ստեղծարար կարողություններն ու մասնագիտական հմտությունները, նվիրումն ու կամքը պետք է լիարժեքորեն ծառայեն` ի շահ մեր երկրի բարօրության:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի առողջապահական համակարգում կանանց ներգրավվածությունը և դերը համակարգի զարգացման մեջ ակներև է:  

Կանայք և աղջիկները պետք լինեն պաշտպանված, ունենան հավասար հնարավություններ՝ ապրելու, կրթվելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և արժանվույնս գնահատվելու համար։

Թող ձեր ընտանիքներում տիրի համերաշխությունը, սերն ու ներդաշնակությունը` ուղեկցված տոնական բարձր տրամադրությամբ, գարնանային ջերմությամբ ու երջանիկ ակնթարթներով»: