Հասարակություն

Արցախում վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը

Արցախում մայրուղային գազատարը վնասվել է, ինչի հետևանքով խափանվել է գազամատակարարումը:

«Արցախգազ» ՓԲԸ-ի փոխանցմամբ. ««Արցախգազ» ՓԲԸ-ն գազասպառող բաժանորդներին իրազեկում է, որ վթարը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում,  ինչի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Ընկերության փորձագետների կողմից կատարվում է ուսումնասիրություն՝ գազամատակարարումը հնարավորինս արագ վերականգնելու համար»: