Հասարակություն

Ուկրաինայի 4 քաղաքացի ապաստան է հայցել

ՀՀ միգրացիոն ծառայությունն այսօրվա դրությամբ Ուկրաինայի 4 քաղաքացուց ապաստան հայցելու դիմում է ստացել։ Այս մասին Radar Armenia-ին հայտնեց Միգրացիոն ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը։

Ներկայացնելով գործընթացը՝ Դավթյանը հայտնեց, որ Միգրացիոն ծառայության աշխատակիցը հարցազրույց է իրականացնում հայտատուի հետ, կազմվում է արձանագրություն։ Օտարերկրյա քաղաքացին ներկայացնում է՝ ինչու է հեռացել իր երկրից, ինչպես է եկել ՀՀ, ինչ վտանգ է սպառնում իր կյանքին ու ազատություններին երկրում։ Ըստ Դավթյանի՝ ապաստան ստանալու հայցերը քննվում են մինչև 3 ամսվա ընթացքում։

Փախստականի կարգավիճակ հայցում են այն օտարկերկրացիները, որոնց կյանքին իրենց երկրում վտանգ է սպառնում, ռազմական գործողություններ են, պատերազմական իրավիճակ, հասարակական կարգի համատարած խախտումներ, մարդու իրավունքների խախտումներ։

Նշենք նաև, որ հայցողին Միգրացիոն ծառայությունը տեղավորում է կացարանում, հոգում նրա կեցությունը, տալիս հիգիենայի պարագաներ, սնունդ։