ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այս պահին շարունակում է տրամադրել հիմնական ֆինանսական ծառայությունները, և որ կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա։
Ըստ հաղորդագրության. «Բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Բանկը կատարում է հաճախորդների նկատմամբ իր պարտավորությունները: Կանխիկ միջոցների ստացումը հնարավոր է Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից և գործընկեր-բանկերից: Հաճախորդներին, ովքեր այժմ գտնվում եմ արտերկրում, խորհուրդ է տրվում կանխիկացնել միջոցները կամ վճարել այլ բանկի քարտերով»։
Հիշեցնենք՝ Արևմուտքը հայտարարել է ռուսական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։