ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռք բերված խմբաքանակն արդեն բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում:
Ըստ նախարարության՝ «Պֆայզեր»-ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք։ 12-18 տարեկանները կարող են պատվաստվել ծնողի ստորագրությամբ:
Որպես բուստեր դեղաչափ` «Պֆայզեր»-ը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց: