Հասարակություն

Ակումբում օտարերկրացիներին ապօրինի զրկել են ազատությունից ու սպառնացել

Ակումբում օտարերկրացիներին ապօրինի զրկել են ազատությունից ու սպառնացել

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է՝ Կենտրոնական բաժին դիմած օտարերկրյա քաղաքացիները հաղորդում էին տվել, որ փետրվարի 5-ի ժամը 22.30-ից կեսգիշերն ընկած ժամանակահատվածում Գրիգոր Լուսավորչի փողոցի ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցները, ակնհայտ անհամապատասխան հաշիվը վճարելու շուրջ ծագած խնդրի պատճառով, իրենց մեկուկես ժամ ապօրինի զրկել են ազատությունից և հնչեցրել ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքներ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 16-ին, ժամը 22.20-ին, Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել և, անձին ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով, բերման են ենթարկվել ակումբի անվտանգության 28-ամյա աշխատակիցն ու օտարերկյա 34-ամյա մի քաղաքացի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը) և 212-րդ (Սպառողներին խաբելը) հոդվածների մեղադրանքով: Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական