Հասարակություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է նվազել

Սևանա լճի մակարդակը շարունակում է նվազել։ Նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ այն ցածր է 13 սանտիմետրով: Անցած տարի, երբ Սևանի մակարդակը բավականին բարձր էր, սակայն երաշտի պատճառով այնպիսի ոռոգման խնդիրներ էր առաջացրել, երբ մենք ականատես եղանք, որ մի քանի մարզերի համայնքների բնակիչներ ստիպված ծայրահեղ միջոցներով՝ ճանապարհները փակելով էին փորձում իրենց բողոքն արտահայտել և խնդիրը լուծել։ 13 սանտիմետրով ջրի մակարդակի նվազումը Սևանի էկոհամակարգի վրա որևէ բացասկան ազդեցություն ունենալ չի կարող, դա չնչին քանակ է։ Ջրամբարների պաշարի հարցին անդրադառնալով՝ փորձագետը նշեց, որ տեղումների քանակն այս տարի բավականին շատ է, դեռ կավելանա, այսինքն՝ ջրամբարները կապահովվեն անհրաժեշտ քանակի ջրով, և խնդիրներ չեն լինի, եթե ճիշտ կառավարում կատարվի։