Միջազգային

Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակվել Ուկրաինայի վրա

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալլիվանը  հայտարարել է, թե Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակվել Ուկրաինայի վրա: Ամերիկացի պաշտոնյան չի մանրամասնել հետախուզությամբ իրենց հայտնի դարձած տվյալները, սակայն նշել է, թե հարձակումը կարող է սկսվել անգամ օլիմպիական խաղերի օրերին:

Ըստ նրա, Վաշինգտոնի կարծիքով Ռուսաստանում դեռ չեն որոշել՝ ինչպես վարվել Ուկրաինայի հետ: Սալլիվանը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները պետք է պատրաստվի ցանկացած սցենարի:

Միաժամանակ, Սալլիվանը նշել է, թե Սպիտակ տունը կոչ է անում Ուկրաինայում գտնվող ամերիկացի դիվանագետներին հնարավորինս արագ լքել այդ երկիրը. «Մենք կշարունակենք կրճատել Ուկրաինայում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների թիվը»: