Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 22 ℃

Рус Eng

Ռուսաստանը չի հրաժարվում Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինայի հետ բանակցություններից

Միջազգային

10 Փետրվարի 2022, 11:42

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ չի հրաժարվում Անկարայի միջնորդությամբ Ուկրաինայի հետ բանակցությունների հեռանկարից։ «Ուկրաինան դրականորեն արձագանքեց Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու մեր նախաձեռնությանը: Ռուսաստանի Դաշնությունը դռները չի փակում նման հանդիպման մասնակցության համար: Սակայն, քննարկումները շարունակվում են, այդ թվում՝ ժամկետների շուրջ»,- հայտարարել է Չավուշօղլուն թուրքական TRT հեռուստաալիքի եթերում: Նախարարը նաև նշել է, որ Թուրքիան մտադիր է մոտ ապագայում Ռուսաստանի Դաշնության հետ քննարկելու Անկարայի մասնակցության հնարավորությունը Կիևի և Մոսկվայի միջև հարաբերություններում լարվածության թուլացմանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում