Ռուս խաղաղապահները նվերներ են հանձնել Ղարաբաղի Կոճողոտ գյուղի երեխաներին
Հասարակություն
24 Հունվարի 2022, 11:35
Ռուսաստանի խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխաների,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
«Այսօր հումանիտար ակցիա Է անցկացվել Մարդակետի շրջանի Կոճողոտ գյուղում»,- նշել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը՝ հավելելով, որ պլանավորվում Է հումանիտար ակցիա անցկացնել նաեւ Մարդակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հումանիտար ակցիայի շրջանակներում նվերներ են հանձնել երեխաներին: