Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022

USD404.47

EUR387.44

RUB6.48

Երևան 22 ℃

Рус Eng

Պատմության համար կհրահրվի մի փոքր պատերազմ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար զոհով

Ռետրո

18 Սեպտեմբերի, 20:28

Radar Armenia-ն ներկայացնում է Վանո Սիրադեղյանի՝ 2000թ. դեկտեմբերի 26-ին հրապարակած «Վիրտուալ հայրենիք. ճակատագրի հեգնանքը» հոդվածի երրորդ հատվածը, որը ոչ միայն կարևոր սկզբնաղբյուր և քաղաքական վերլուծություն է տվյալ ժամանակաշրջանի պատմության իմացության, այլև ներկայիս գործընթացները հասկանալու, առկա իրավիճակը գնահատելու համար։

ՄԱՍ - 1

ՄԱՍ - 2

Կարելի է ողջամիտ գտնվել եւ այլեւս չմտածել, չխոսել այս մասին, մանավանդ որ, անշրջելի է Ստամբուլի անիվը: Մանավանդ որ, այդպես էլ վարվում են բոլոր կուսակցությունները: Կարող կուսակցությունները չեն միջամտում, իշխանության չեն հավակնում ոչ թե այն պատճառով, որ վախենում են, այլ որ առաջնորդվում են «Շունը սատկացնողին են քարշ տալ տալիս» իմաստնությամբ: Ոչ ոք չի ուզում նրանց դե յուրե ծախած հողի դե ֆակտո հանձնողը լինել: Բայց կա մի հանգամանք, որը մնացողներին պիտի խորապես անհանգստացնի: Բանն այն է, որ որեւէ կուսակցություն, նույնիսկ հարյուրամյա, չի կարող 100 տարում 2 անգամ երկիրը հանձնել: Այսինքն կարող է նաեւ երկրորդ անգամ, բայց երեք պարտադիր պայմանով.

1. պետք է չկորցնել «համազգային թեկնածուի» վրայից թռչելու պահը
2. պետք է պատմության կեղծումը իրագործել նախապես, ոչ թե դարասկզբի նման հետին թվով.
3. հողերը պիտի հանձնել միայն արյունով:

Սա նշանակում է, որ Ստամբուլի որոշման տեխնիկական մասը չի կարելի իրագործել «պարտվողական» եղանակով եւ հրամայել զորքերը դուր բերել Ադրբեջանից: Նախ՝ ճիշտ չէ, հետո՝  հրամանը կարող են չկատարել: Այդ պատճառով էլ գործը կձգեն քանի տարի որ հնարավոր եղավ, մինչեւ որ բանակն ու թիկունքը կազմալուծված լինեն: Բայց կազմալուծվելը բավական չէ: Պատմության համար՝ կհրահրվի մի փոքր պատերազմ՝ մի քանի հարյուր կամ մի քանի հազար զոհով, ռազմական օգնություն կխնդրվի հավանական դաշնակից պետությունից, հավանական դաշնակիցը չի գա, եւ կստացվի ամեն անգամվա պես, դաշնակիցները ուխտադրուժ դուրս եկան, իսկ Զոդի ճակատամարտը կարելի է բարոյական հաղթանակ համարել, որովհետեւ թշնամին Էջմիածին չմտավ:

Այլ հարց է, որ դեռ 5-10 տարի բանակցություններ կվարենք՝ ոսոխի զորքը Զանգեզուրից դուրս բերելու հարցի շուրջ: Այդ ընթացքում Եթովպիայի պառլամենտը կդատապարտի հայերի ցեղասպանությունը, Սփյուռքը ժամանակ առ ժամանակ ցույցեր կանի Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպանատների դիմաց՝ զորքերը դուրս բերելու պահանջով... բայց այդ արդեն կլինի ճակատագրի հեգնանքը: Ճակատագիր, որից պրծում չկա:

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության