Radar Զրույց

«Վազգեն, քարտեզ ցույց կտա՞ս, ասես՝ հեսա, բերել եմ իսկականը». Ալեքսանդր Սիրունյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն է։ 

Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող պրոցեսներին, խոսել հոգևորականների՝ քաղաքականությանը մասնակից լինելու, նրանց կողմից քաղաքական հայտարարությունների, հոգևորականի հայտարարության ներքո իմպիչմենտի գործընթաց սկսելու և եկեղեցական լյուստրացիայի մասին։

Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ երկրում կա այս իրավիճակը, երբ Տավուշի թեմի առաջնորդն արդեն մի ամիս է՝ գործի չի գնում և այս կերպ ցույց է տալիս, որ Հայաստանում բարձր կարգի դեմոկրատիա է. «Իմպիչմենտ սկսելու համար Բագրատ սրբազանի՞ն էիք սպասում։ Ես էլ եմ ուզում համ կաթողիկոս դառնալ, համ՝ վարչապետ։ Եկեղեցական լյուստրացիա է տեղի ունենում։ Պետք է հասնենք եկեղեցու գործունեության թափանցիկությանը. պիտի հասկանանք՝ մեր փողորն ուր են»։

Նրա դիտարկմամբ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քայլ է արել, որի համար հասարակայնորեն պիտի պատասխան տա. 

«Վազգեն, կլինի՞ քարտեզ ցույց տաս, ասես՝ էս ա, բերել եմ իսկական քարտեզը։ 

Վարչապետի տնից պամադա գողացող օպոզիցիա տեսել էինք, տերտեր օպոզիցիա չէինք տեսել։ 

Սրբազանը ցույց տվեց՝ ինչ չի կարելի անել քաղաքական դաշտում։ 

Հայրենիքը ո՞վ է մաս-մաս հանձնում. ընկեր, մեռանք ասելով՝ քարտեզը տուր»։

Մանրամասները՝ տեսանյութում