Radar Զրույց

«Սրբազանը ամբիցիաներ ունի. տեսել ենք Քոչարյանի «աննշան» խախտման հետևանքը». Սաքունց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն է։

Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներին, խոսել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման, դրան միացած ուժերի, իմպիչմենտի գործընթաց սկսելու` ընդդիմության պատրաստակամության և ռուսական գործոնի մասին։ 

Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ այս շարժումն ազդարարեց հետխորհրդային քաղաքական համակարգի վախճանը. 

«Բարձրաստիճան հոգևորականի փաթեթավորմամբ շարժման միջոցով փորձ էր արվում ռևանշի գնալ։ Այս նախաձեռնությանն աջակցում են ուժեր, որոնք գտնվում են կրեմլյան ծիրի վրա։ 

Ճնշման ապարատը դեն նետած, վախը հաղթահարած հանրությանը չպետք է անգիտակից համարել։ 

Բագրատ Սրբազանը վարչապետ դառնալու ամբիցիաներ ունի, բայց չի կարող վարչապետ լինել։ Մեկ անգամ թույլ ենք տվել. Ռոբերտ Քոչարյանի՝ իբր «աննշան» խախտումն իր հետևանքն ունեցավ։ 

Այս շարժումն իր բազմազանությամբ որևէ հաջողություն չի ունենալու։  Սա հակաժողովրդավարական, ինքնիշխան պետության դեմ ուղղված քայլ է»։

Մանրամասները՝ տեսանյութում