Radar Զրույց

«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այս դեպքում խնդիրներ չի ստեղծի». Էդգար Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Էդգար Վարդանյանն է։

Նա անդրադարձել է ապրիլի 5-ին նախատեսված Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպմանը, ԵՄ անդամ դառնալու հեռանկարին, հայ-ռուսական հարաբերություններին և ռիսկերը հաղթահարելու ուղիներին։

Էդգար Վարդանյանի խոսքով՝ ԵՄ անդամ դառնալու սցենարների պարագայում Թուրքիայի՝ ՆԱՏՕ անդամ երկիր լինելու գործոնը կարող է օգտագործվել Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար. «ՆԱՏՕ անդամ Թուրքիան այս դեպքում խնդիրներ չի ստեղծի, որովհետև այդպիսով խնդիր է ստեղծելու Արևմուտքի համար»։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանում հակառուսական տրամադրությունների մասին՝ քաղաքագետն ընդգծում է․ չպետք է արհեստականորեն սրել ՌԴ-ի հետ հարաբերությունները, ամեն օր հայտարարել այդ մասին։ Ընդհակառակն, գործողություններ պետք է իրականացնել. «Հայաստանն այսօր ռազմավարական դաշնակից չունի։ Եթե Հայաստանն ի դեմս Արևմուտքի ցանկանում է ձեռք բերել ռազմաքաղաքական դաշնակիցներ, ուրիշ տարբերակ չկա՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից և վերանայել հարաբերությունները ՌԴ-ի նկատմամբ։ Իհարկե, Հայաստանը պիտի բալանսավորված քաղաքականություն վարի, բայց դա հնարավո՞ր է։ Ասում ենք՝ սառեցրել ենք, բայց մինչև հիմա ՀԱՊԿ-ից դուրս չենք եկել. պետք է արագացնել։ Եթե շարունակում ենք մնալ ռուսական արեալում, դա լուրջ խոչընդոտ է լինելու Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում