Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024

USD402

EUR430.69

RUB4.30

Երևան 7 ℃

Рус Eng

«Մտահոգիչ է` Հայաստանին և Ադրբեջանին թողել են միայնակ».Հակոբ Բադալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Զրույց

31 Հունվարի, 20:00

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդների ներգրավվածության նվազմանը, խոսել Արևմուտքի դերակատարման փոփոխության, Ալիևի հռետորաբանության, ինչպես նաև նոր պատերազմի հավանականության մասին։

Բադալյանի խոսքով՝ արևմտյան հարթակները շահագրգռված չեն գործընթացը շարունակելու հարցում.

«Ռեգիոնում առանցքային զարգացումները դեռ առջևում են։

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե ամեն ինչ պետք է վերահսկեն ռուսները, խաղ է։

Թուրքերը հստակ արձանագրում են, որ պետք է անվերահսկելի ճանապարհ՝ նույնիսկ ՌԴ-ի վերահսկողությունից դուրս։

Առանցքային է Ռուսաստան-Իրան գործակցությունը։ Իրան-Ռուսաստան մեծ պայմանագիրը մարտահրավեր է Թուրքիային ու Արևմուտքին։ Իրան-Ռուսաստան մեծ պայմանագիրը ենթադրում է համատեղ քաղաքականություն Կովկասում։

Ֆրանսիան փորձում է պահպանել մեծ խաղացողի երերացող վարկանիշը»։

Անդրադառնալով Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո նոր պատերազմի հավանականությանը՝ քաղաքական մեկնաբանը նկատում է. «Պատերազմ գնալու որոշումը Ալիևը չի կայացնելու։ Ալիևն ընտրական պրոցեսով փորձում է ավելի պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Ալիևը շատ փոքր է, որ որոշի՝ Կովկասում պատերազմի գնա՞, թե՞ ոչ։ Մտահոգիչ է, որ բոլոր խաղացողները Հայաստանին և Ադրբեջանին գործնականում թողել են միայնակ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում