Radar Զրույց

«Պետք էր պատերազմը շարունակել, ոչ թե հանձնվել». Պարույր Հայրիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ Նա անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների գաղափարի շուրջ համախմբված քաղաքական ուժերի կողմից ձևավորած Սահմանադրական բարեփոխումների հանրային խորհուրդի ընդունած հայեցակարգին, բոլոր քաղաքական ուժերին հնչեցրած առաջարկին, ինչպես նաև ժողովրդավարության երկիր դառնալու ճանապարհով խնդիրները լուծելու հնարավորությանը։

- Երբ ես 2020 թվականի դեկտեմբերին ասում էի՝ լսեք, այստեղ զիջումների միջոցով անվտանգություն ապահովելու հարցը լրիվ բացակայում է։ Եթե դու քո հայրենակիցներին պատանդ ես դարձրել քեզ միայն մի բան է մնում՝ ինքնասպանություն գործել։

- Իսկ ի՞նչ պիտի անեինք նոյեմբերի 9-ին։

- 1918 թվականի մայիսի 22-23-ին բոլորիս կողմից շատ սիրված Արամ Մանուկյանը պատվիրակություն ուղարկեց Կաթողիկոսի մոտ, որ պետք է հեռանալ Էջմիածնից, բայց Կաթողիկոսը չհամաձայնվեց, տրամադրությունները փոխվեցին, այնտեղ Սիլիկյան կար: Պետք էր կռվել։ Ի՞նչ պիտի անել, երբ կյանքիդ վտանգ է սպառնում, այն էլ սպառնում է մի թշնամու կողմից, որն ուզում է քեզ ոչնչացնել։ Պետք էր կռվել։

- Այսինքն պետք է պատերազմը շարունակվե՞ր, պարոն Հայրիկյան...

- Պետք էր պատերազմը շարունակել, ոչ թե հանձնվել։ Մենք ոչ թե պատերազմը դադարեցրել ենք, մենք առանց կրակոցի տվել ենք 10 անգամ ավելի շատ տարածքներ և հիմա էլ Հայաստանն ենք տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում