Radar Զրույց

«Անթույլատրելի է Արցախի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքները և հակասությունը, սա թշնամական օրակարգ է». Աբրահամյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանը։ Նա անդրադարձել է Արցախում տիրող և խորացող հումանիտար ճգնաժամին, Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների անհաջողություններին, այս համատեքստում Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսությանը, Արցախից հնչող հայտարարություններին, հանրության, ինչպես նաև Արցախի հարցում Հայաստանի ու միջազգային դերակատարների անելիքներին։

Խոսելով ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարության մասին Աբրահամյանը նկատում է, որ Ռուսաստանը չի ստանում Սյունիքը, դրա համար էլ մեղադրում է Հայաստանին. «Ռուսաստանը չստացավ Սյունիքը, քանի որ խնդիրը միջազգայնացվեց»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այս պահին պատանդ է պահում Արցախին, և այսօր կատարվողը համեմատում է 1930-ականներին Ստալինի գործաղությունների հետ Ուկրաինայում. «Այն ինչ անում էր Ստալինը Ուկրաինայի նկատմամբ, նույնն անում է Ալիևը Արցախում։ Անհնար է, որ այս փուլում Արցախից որևէ մեկը կարող է գնալ Գանձակ կամ Բաքու բուժում ստանալ։ Ալիևի հիմնական նպատակը միջազգային մեխանիզմների արժեզրկումն է»։

Անդրադառնալով բրյուսելյան հարթակում ունեցած անհաջողություններին՝ Աբրահամյանն ընդգծում է. «Բրյուսելյան հարթակում անհաջողություն ունեցանք, որովհետև դրանից առաջ Արցախում մերժել էին գնալ Սոֆիա՝ բանակցելու», - ապա շարունակում՝ «բանակցային պրոցեսում մենք կորցնում ենք մեր կշիռն ու դերը»։

Մանրամասները՝ տեսանյութում