Միջազգային

Պուտինը Չինաստանից հետո կայցելի Թուրքիա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ համաձայնության է եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման կազմակերպման վերաբերյալ։ Էրդողանի խոսքերը մեջբերելով՝ CNN TÜRK-ը գրում է. «Մոսկվան դրականէ արձագանքել Չինաստանից պարոն Պուտինի վերադարձից հետո Թուրքիա այցելելու մեր հրավերին: Հիմա մենք կորոշենք օրը, այնուհետև, հուսով եմ, ցանկանում ենք բարձր մակարդակի հանդիպում անցկացնել պրն. Զելենսկու և պրն. Պուտինի միջև»։ Էրդողանը նաև հավելել է, որ մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա շփումներին և Ուկրաինայի շուրջ բանակցություններին, քանի որ ամբողջ աշխարհը հետևում է այդ թեմային։ 

Անդրադառնալով Դոմբասի խնդրին ու Ուկրաինական ճգնաժամին Էրդողանը հավելել է որ. «Անշուշտ, ամենակարեւոր ասպեկտը Դոնբասն է, Դոնբասի իրադարձությունները, սահմանի իրադարձությունները, ամբողջ աշխարհն այս պահին հայացքն ուղղել է դեպի այս տարածաշրջանը, հուսով եմ, որ այնտեղ խաղաղություն ու հանգստություն կհաստատվի, այնպես որ. մենք շարունակում ենք մեր պայքարը»։ «Մենք հուսով ենք, որ պարոն Պուտինի հետ մեր հանդիպումից հետո, եթե մեզ հանձնարարվի միջնորդի դեր, մենք կմասնակցենք այս աշխատանքին, և հուսով եմ՝ կփորձենք մեր ներդրումն ունենալ։ Այդ ընթացքում Իլհամ Ալիևն այցելեց Ուկրաինա, նույնն արեց Բորիս Ջոնսոնը, մենք ցանկանում ենք այդ այցերը ավելի ուշ համախմբել և համապատասխան քայլ անել»,- հայտարարել է Էրդողանը։ Էրդողանը նաև կարծիք է հայտնել որ արևմտյան երկրները մինչ այժմ ոչինչ չեն արել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ 

«Նախկինում եղել է Մերկելը, նա իսկապես կարող էր լուծման բանալին ունենալ: Բայց այս պահին այդպիսի առաջնորդ չկա: Եթե նայեք Միացյալ Նահանգների իրավիճակին, ապա Բայդենը դեռևս չի կարողացել դրական մոտեցում ցուցաբերել այս գործընթացին, արտաքին գործերի նախարարների հանդիպումներում դեռևս որևէ առաջընթաց չի գրանցվել։ Մենք դա հստակ տեսնում ենք»,- հավելել է Էրդողանը։