Միջազգային

Պուտինն ու Մակրոնը անդրադարձել են Ղարաբաղյան հիմնախնդրին

Շուրջ 5-ժամյա տետատետ հանդիպումից հետո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով։ Ասուլիսում ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդնդրին, ռուս խաղաղապահների դերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս նրանք նշել են ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի պահպանումը և օգնում խաղաղ կյանքի հաստատմանը։ «Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում»։ Ֆրանսիայի նախագահը խոսել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Միշելի հետ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած տեսակոնֆերանսի արդյունքների մասին։