Միջազգային

Ադրբեջանում առաջարկում են Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը տեղակայել Հայաստանի սահմանին

Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիր Օրուջը, մեկնաբանելով Հայաստանի սահմանին ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, առաջարկել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը տեղափոխել հայ-ադրբեջանական սահման՝ ԵՄ առաքելության դիմաց։

Օրուջը, մասնավորապես, հայտարարել է. «Այժմ ռազմական միսիոներները, որոնք շարվելու են սահմանի երկայնքով, կարծում են, որ կենդանի վահան կստեղծեն ադրբեջանական բանակի առաջ։

Նման բարդ իրավիճակում այլընտրանքային միջոցներից մեկը Աղդամում տեղակայված թուրք-ռուսական մոնիթորինգի կենտրոնը տեղափոխելն է Հայաստանի հետ սահման»։