Ուրբաթ, 3 Փետրվարի 2023

USD394.36

EUR425

RUB5.42

Երևան 3 ℃

Рус Eng

«ՔՊ»-ն փոխում է կուսակցության գրասենյակի հասցեն. «Հրապարակ»

Մամուլ

3 Դեկտեմբերի 2022, 10:18

«Քաղպայմանագիր» կուսակցության գրասենյակը Սայաթ-Նովա-Չարենցի խաչմերուկից տեղափոխվում է Հանրապետության փողոց։ Տեղակայվելու է այն տարածքում, որտեղ ժամանակին ԲՀԿ-ի գրասենյակն էր։

ՔՊ-ից հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ այս օրերին տեղափոխման ու վերանորոգման եռուզեռի մեջ են։ Ամենաուշագրավն այն է, որ ՔՊ-ն գալիս է նախկիններին հարեւան. անմիջապես հետեւում՝ Մելիք Ադամյան 2 հասցեում, ՀՀԿ կենտրոնական գրասենյակն է գտնվում, իրենցից մի քանի մետր ներքեւ էլ ՀՅԴ գրասենյակն է տեղակայված։ Այսինքն՝ նախկինների թշնամի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այսուհետ ավելի մոտ կգտնվեն Սերժ Սարգսյանին ու ընկեր Իշխանին, գուցե մի օր էլ սկսեն հարեւանություն անել։


Ընդ որում, մեզ ասացին՝ գրասենյակն այստեղ տեղափոխելու նախաձեռնությունն ընդդիմությանն ամենաշատ «սիրող» ՔՊ-ականինն է՝ Վահագն Ալեքսանյանինը։ ՔՊ գրասենյակը Հանրապետության փողոց տեղափոխելով՝ նաեւ կառավարության շենքին է մոտենում, ինչը նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանն այսուհետ ոտքով կարող է գնալ ՔՊ գրասենյակ՝ ժողովի, ճանապարհին անցնելով ՀՀԿ գրասենյակի կողքով ու Սերժ Սարգսյանին ձեռքով անելով։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը