Քաղաքական

«Հայ-ադրբեջանական բանակցություններում սահմանադրությունների փոփոխության հարց չկա». Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների օրակարգում չկա երկրների սահմանադրությունների փոփոխման հարցը․

«Ուզում եմ մեկ անգամ էլ ասել. կողմերն իրար առջև՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։ Սա ամենևին չի նշանակում, որ, օրինակ, Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հարցը ՀՀ-Ադրբեջան բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս․ այդպիսի բան չկա։ Իհարկե, խնդիրները չեմ ժխտում․ իրենք էլ են ասում, մենք էլ ենք ասում։ Համոզմունք ունենք, որ և՛ մեր, և՛ իրենց սահմանադրությունը, մեծ հաշվով, չի կարող իրավական առումով խնդիր լինել երկարատև խաղաղության հաստատման համար»,-հայտարարել է ԱԳ նախարարը։