Քաղաքական

Ընդդիմադիրները ՄԻՊ գրասենյակի մոտ են

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր կողմնակիցների հետ երթով շարժվել են դեպի ՄԻՊ գրասենյակ, որտեղ և բողոքի ակցիա են իրականացրել։

«Մենք այցելել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի մեր հարցումներին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե՞ այլոց»,- ասել է Գալստանյանը։

Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ ՄԻՊ գրասենյակի մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր չկան. «Բոլոր գերատեսչությունների դիմաց ոստիկանական ահռելի շարքեր էին, ՄԻՊ-ի դիմաց չկան։

Կա՛մ մարդու իրավունքների պաշտպանն իրենց աչքում կարևորություն չունի, կա՛մ ուզում են ցույց տալ, որ ՄԻՊ-ը իրոք ծառայում է մարդկանց»,- ասել է նա։

Գալստանյանի կողմնակիցները ՄԻՊ գրասենյակի մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ ներկայանալով ձեռնաշղթաներով։