Քաղաքական

Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի

Հայաստանը Կիպրոսում դեսպանատուն կունենա. որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

«2024 թվականի մարտի 14-ին կիպրական կողմը պաշտոնական հայտագրով տեղեկացրել է Կիպրոսի Նախարարների խորհուրդի 2024 թվականի փետրվարի 27-ի՝ Հայաստանում (նստավայրը՝ Երևանում) Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչություն (դեսպանություն) բացելու որոշման մասին, ակնկալիքով` ստանալ Հայաստանի կառավարության համաձայնությունը: Այս մասին Կիպրոսի ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարել է նաև ս թ մարտի 7-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Կիպրոսում դիվանագիտական ներկայությունը կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։

Այս ամենի համատեքստում, Կիպրոսում Հայաստանի դեսպանության բացումը արտաքին գործերի նախարարությունը գտնում է նպատակահարմար, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և շահերին»,- նշված է որոշման նախագծում։