Քաղաքական

«ԵՄ-ն ու ԱՄՆ-ը ստանձնել են Հայաստանի տնտեսական դիմակայունությանն ուղղված նոր փաթեթ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին, անդրադառնալով նաև Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը։

Նրա խոսքով, «ԵՄ-ն ու ԱՄՆ-ը ստանձնել են Հայաստանի տնտեսական դիմակայունության, պետական հաստատությունների և Լեռնային Ղարաբաղից փախստականների մարդասիրական կարիքների լուծմանն ուղղված պարտավորությունների նոր փաթեթ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իմ բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Բրյուսելում»։

Վարչապետը շեշտել է, որ պարտավորությունների արագ և արդյունավետ իրականացումը չափազանց կարևոր է։