Քաղաքական

Բագրատ արքեպիսկոպոսը Հայաստանի և Կանադայի երկքաղաքացի է

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն առաջարկել է, որ ընդդիմության վարչապետի թեկնածուն լինի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի։ Չեմ տիրապետում մանրամասներին, բայց կարծում եմ, որ այդպես կլինի, որովհետև այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, մի տարվա միգուցե»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը։

Բագրատ արքեպիսկոպոսը, սակայն, հայտարարել է, թե ինքը Հայաստանի ու Կանադայի երկքաղաքացիություն ունի. «Ես երկկքաղաքացի եմ, որը չեմ թաքցրել երբևէ: Կանադայի անձնագիրը տրվել է ինձ , երբ ես ծառայության եմ եղել այնտեղ 10 տարի»:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ վարչապետի թեկնածուն վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինի։

Բագրատ սրբազանը Կանադայի քաղաքացիություն ստացել է Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմը ղեկավարելու շրջանում. 2003 թ. մայիսին կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովը նրան ընտրել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ, և նա մոտ 10 տարի ղեկավարել է այն, 2013-ին վերադառնալով Հայաստան։