Քաղաքական

«Դուք լեգիտիմացնում եք ուժի իրավունքը». Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ամիսներ շարունակ փորձել է ետքայլ անել Ալմա–Աթայի հռչակագրի հիման վրա ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա հիմքով սահմանազատման պայմանավորվածություններից, սակայն վերջերս ապրիլին տեղի ունեցավ պայմանավորվածություն, ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ սահմանազատման հիմքը լինելու է Ալմա–Աթայի հռչակագիրը։

Ըստ նրա, Ադրբեջանն ուզում էր, որ չլինի ՀՀ-Ադրբեջան սահման, կամ այն լինի լղոզված, ու գործի ուժեղի իրավունքը. «Այսինքն, ուզում էր՝ գործի հետևյալ տրամաբանությունը․ ում զորքը որտեղ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն են։ Ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ ընդդիմադիր արքեպիսկոպոսներից մեկը ուզում էր՝ մենք էլ այդ տրամաբանությունը որգեգրենք։ Հիմա ինձ համար տարօրինակ ու անհասկանալի է՝ ինչու է խորհրդարանական ընդդիմությունը լծվել այս տրամաբանության լեգիտիմացման վրա»։ 

Ըստ Ռուբինյանի՝ ընդդիմությունը լեգիտիմացնում է ուժի իրավունքը․ «Եվ երբ սկսի գործել ուժը, ձեր դաշնակիցները իրենց պարտավորությունը չեն կատարելու, և լինելու այն, ինչ բազմիցս եղել է»։