Քաղաքական

Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար

Լծեն-Տաթև տեղական նշանակության ճանապարհի կմ0+000կմ- կմ19+889 հատվածի վերակառուցման աշխատանքների համար հատկացվել է 7 մլրդ 819 մլն 285 հզ․ դրամ. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ըստ ՏԿԵՆ-ի՝ շինարարական աշխատանքները կատարվել են 2022-2023թթ., և ըստ կատարված աշխատանքների՝ իրականացվել է վճարում. «Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը նշված ճանապարհահատվածի վրա արձանագրել է թերություններ, և միայն դրանք վերացնելուց հետո ճանապարհը կընդունվի շահագործման»։

Հայկ Մագոյան