Քաղաքական

«Հայաստանում չկան քաղբանտարկյալներ». նախարար

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, թե, իր կարծիքով, Հայաստանում չկան քաղբանտարկյալներ․

«Հայաստանը ժողովրդավարական երկիր է այնքանով, որ ամեն օր դու բացում ես սոցիալական ցանցերը և հանրային խոսույթում տեսնում ես, թե ինչքան ընդդիմադիրներ ու իրենց փաստաբանները գոհունակություն են հայտնում այս կամ այն վճռով արդարացի որոշումից։ Ամեն օր են այդ որոշումները»,- ասել է Գրիգոր Մինասյանը։

Նրա խոսքով՝ գործող, նախկին թե ապագա պաշտոնյա՝ բոլորը պետք է իմանան, որ չկան յուրայիններ ու ոչ յուրայիններ. «Ու եթե մարդը կասկածվում է հանցագործության մեջ, անպայման մեր իրավապահները համապատասխան գործողություններ են անում»,-նշել է նա։

Մինասյանը նաև ասել է, որ պաշտոնյաների կամ նրանց մտերիմների նկատմամբ էլ են հարուցվում քրեական գործեր՝ հաշվի չառնելով պաշտոնյա լինելը։