Քաղաքական

Հայաստանը տատանումներ չի անում, այլ դիվերսիֆիկացնում է անվտանգության համակարգը. ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում Հայաստանի, այսպես կոչված, «տատանումների» վերաբերյալ ՌԴ ներկայացուցիչների հայտարարություններին։ 

Գրիգորյանը շեշտել է, թե Հայաստանը տատանումներ չի կատարում, այլ դիվերսիֆիկացնում է արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը, և դա անում է բացահայտ: Ըստ նրա, դիվերսիֆիկացիան ներառում է ոչ միայն Արևմուտքը, այլև Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ:

«Հայաստանը, տեսնելով, որ անվտանգության համակարգը, որի մաս է կազմում Հայաստանը, 2020-21 թվականներին չի աշխատել և ընդհանրապես գործունակ չէ, իր համար անվտանգության այլ երաշխիքներ է փնտրում և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ։ Այստեղ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Մենք հաստատակամ ենք մեր քաղաքականության մեջ և իրականացնում ենք մեր մտադրությունները»,- ասել է նա։