Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին․
«Ապօրինի գույքի բռնագանձման հարցով շատ թուք ու մուր կերանք։ Մարդիկ մեզ մեղադրում էին, թե ինչու հեղափոխությունից հետո գործիքները չենք վերցրել և գնացել այդ ամեն ինչը բռնագանձել։ Չնայած դա էլ է հարց, թե «ամեն ինչ» ասելով ինչ նկատի ունենք։ Մենք որոշել ենք գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով։ Մենք այդ օրենսդրությունը շատ քննարկեցինք, ընդ որում, հարց առաջացավ՝ դա որքանով է սահմանադրական, և որքանով՝ հակասահմանադրական»,- ասել է նա կառավարության նիստում։
Վարչապետի խոսքով՝ ապօրինի գույքի հարցով 2023 թվականից առաջին ծիծեռնակներն արդեն երևում են։