ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Սիներջիի» կալանավորված տնօրենի ու մանկահասակ երեխաներ ունեցող աշխատակիցների նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու որոշում ունի․
«Մանկահասակ երեխա ունեցող կանանց և Աշոտ Հովհաննիսյանի մասով կա որոշում»,- ասել է նա։
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ասել է, թե միջնորդությունը կներկայացվի այսօր։