Քաղաքական

«Հայաստանը չի միացել ԵՄ խորհրդի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը». ԱԳՆ խոսնակ

Հայաստանը չի միացել ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը․ այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ արտգործնախարարությունից։

«Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից՝ ԵՄ հետ գործընկերության շրջանակներում Հայաստանը դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարություններին՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ: Կոնկրետ ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) Հայաստանը չի միացել․ դա երևում է նաև ԵՄ խորհրդի դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից»,- ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Հայկ Մագոյան