Քաղաքական

«Բալասանյան դաշինք»-ը՝ համագործակցության հուշագիրը խզելու՝ ՔՊ որոշման մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ միակողմանի խզում են ՔՊ և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված համագործակցության մասին հուշագիրը։

Մեկնաբանություն ստանալու նպատակով Radar Armenia-ն դիմեց Գյումրու քաղաքապետարան։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանն ասաց, որ «Բալասանյան դաշինք»–ն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։

Նշենք, որ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը ևս դեկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին ստեղծված իրավիճակի և խմբակցության հետագա անելիքների վերաբերյալ հրավիրել է մամուլի ասուլիս։

Հայկ Մագոյան