Քաղաքական

ՀՅԴ-ն սեպտեմբերի 2-ին հանրահավաք է հրավիրում

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է սեպտեմբերի 2-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին։

«Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, միացի՛ր ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքին, ցու'յց տուր, որ Արցախի կողքին ես, քո ձայնը միացրու հազարավոր մյուս հայրենակիցների ձայնին, ցո'ւյց տուր, որ Արցախը մենակ չէ, ցույց տուր, որ մենք տեր ենք մեր հայրենիքին և միասնական ենք»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։